22.09.2017|
04:23
Այս շաբաթ հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում, իհարկե, Հայաստան-Սփյուռք համաժողովն էր։ Սակայն պարզվեց՝ նույնիսկ տարածաշրջանում այսօր տեղի ունեցող բոլոր գործընթացները՝ Արցախի հարցի շուրջ քննարկումներից մինչև Հայաստան-Սփյուռք համաժողով, ի զորու չեղան ստվերելու մեր հանրության ընկալմամբ գլխավոր իրադարձությունը՝ 2018 թվականի հնարավոր վերադասավորումները և, մասնավորապես, վարչապետի հարցը։